Կիևի նախկին քաղաքապետը կուսակցություն է հիմնել Վրաստանում
Կիևի նախկին քաղաքապետ, միլիոնատեր Լեոնիդ Չերնովեցկին քաղաքական կուսակցություն է հիմնել` «Հանուն երջանիկ Վրաստանի», այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Քաղաքական գործչի խոսքով` ինքը «խորացել է Վրաստանի քաղաքականության մեջ և շատ լուծումներ է տեսնում` մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար», փոխանցում է Газета-ն:
«Վրաստանը փոխելը շատ ավելի հեշտ է, քան Ուկրաինան, քանի որ շատ բարեփոխումներ այստեղ արդեն արվել են: Այդ պատճառով էլ ես որոշել եմ այստեղ հիմնել կուսակցություն»,- գրել է Չերնովեցկին:
Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է 2016թ. խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով` առաջատար քաղաքական ուժերը շատ թույլ դիրքեր ունեն, և ինքը պատրաստվում է բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում:
Հաղորդվում է, որ նրա կուսակցությունը կողմ կարտահայտվի եվրոպական արժեքներին և չի կիսի ռուսական շահերը։










