Լատվիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

13:40 • 07.12.15

Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման հայտարարել է կառավարության հրաժարականի մասին, գրում է gazeta.ru-ն։

 

Կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է երկրի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպումից հետո:

 

Նրա խոսքով՝ որոշ ժամանակվա ընթացքում կառավարությունը մի շարք կարևոր խնդիրներ է լուծել՝ ընդունել է երկու պետական բյուջե, հաջողությամբ իրականացրել է ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահությունը:

 

«Պետությունը լավ վիճակում է, այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա համեմատ Լատվիայի ՀՆԱ-ն աճել է 3,3 տոկոսով, աշխատավարձերը բարձրացել են, դրական տեղաշարժեր կան արտահանման մեջ՝ մեր հարևանների համեմատ, որոնք բացասական ցուցանիշներ ունեն, ներդրումների ծավալն ավելացել է 6 տոկոսով»,- հայտարարել է նա՝ նշելով, որ պետությանն անհրաժեշտ են նոր գաղափարներ և էներգիա:

 

Լատվիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին