ԱՄՆ-ն Ուկրաինային անվճարունակ է ճանաչել. Լավրով
Հրաժարվելով երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի պարտքի վերակառուցման` Ռուսաստանի առաջարկի շրջանակներում, ԱՄՆ-ն գործնականում բացառել է երկրի վճարունակության վերկանգնման հեռանկարների առկայությունը: Интерфакс-ին տված հարցազրույցում` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ուկրաինան դեկտեմբերին պետք է մարի 3 մլրդ դոլարի եվրոպարտատոմսերը, որոնք 2013-ին սահմանվել են Ռուսաստանի օգտին: Կիևն առաջարկել է Մոսկվային այդ եվրոբոնդերի վերակառուցումը ընդհանուր կոմերցիոն պայմաններով, սակայն Մոսկվան այդ տարբերակը քննարկելուց հրաժարվել է` պնդելով պարտքի ինքնիշխան և ոչ թե կոմերցիոն բնույթը:
Նոյեմբերին Ռուսաստանն առաջարկել է իր տարբերակը, այն է երկարաձգել վճարման ժամկետը 3 տարով (տարեկան` 1 մլրդ դոլարով)` ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ միջազգային ֆինանսական ինստիտուտի կողմից երաշխիքների պայմանով:
ՌԴ ֆիննախը շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հրաժարվել է երաշխիք տալ Ուկրաինայի պարտավորությունների համար:










