ԵԽԽՎ պատվիրակության եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին

16:57 • 07.12.15

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը եզրակացություն է հրապարակել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ։ Եզրակացությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:


ԵԽԽՎ միջկուսակցական պատվիրակությունը Հայաստանում է եղել դեկտեմբերի 4-7-ը՝ հանրաքվեի մշտադիտարկման նպատակով:


Հայաստանում պատվիրակությունը հանդիպել է խորհրդարանական խմբերի և կուսակցությունների առաջնորդներին և ներկայացուցիչներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետներին:


«Համեմատաբար ցածր մասնակցությունը՝ բնակչության մոտ 50 տոկոսը, վկայում է այն մասին, որ հանրաքվեի անցկացումը պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ Հայաստանի ժողովրդի կարիքներով, այն շատ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես կառավարությանը վստահության քվե, այլ ոչ փոփոխության առաջարկների համար քվեարկություն: Բարեփոխումների երկուսուկես տարվա գործընթացը բավական ներառական չի եղել, խորհրդարանը միայն մի քանի շաբաթ է ունեցել տեքստը քննարկելու համար, իսկ հանրային քննարկումների համար տրվել է ընդամենը 2 ամիս ժամանակ, ինչն էլ դժվարացրել է համաձայնության ձեռքբերումը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Պատվիրակությունը նաև նշել է հանրաքվեի անցկացման հետ կապված մի շարք խնդիրների մասին։

ԵԽԽՎ պատվիրակության եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին