Մոսկվայում ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

19:29 • 07.12.15

Դեկտեմբերի 7-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակ և ծաղիկներ են զետեղել Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի դիմաց` ի հիշատակ 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ նաև մոմավառություն:

 

Մոսկվայում ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը