CNN հեռուստաալիքն Օբամային ներկայացրել է որպես Վենեսուելայի նախագահ

11:49 • 07.12.15

Իսպանիայում CNN հեռուստաալիքը ժողովրդին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռուստաուղերձի հեռարձակման ժամանակ նրան ենթագրերում ներկայացրել է որպես Վենեսուելայի նախագահ, գրում է gazeta.ru-ն:

 

Հեռուստաալիքի սխալն առաջացրել է սոցցանցերի օգտատերերի ակտիվ քննարկումը:

 

Վենեսուելայում դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Բարաք Օբաման նույն օրը երկրում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ հանդես է եկել ուղերձով։

 

CNN հեռուստաալիքն Օբամային ներկայացրել է որպես Վենեսուելայի նախագահ