Սյունիքում պարսկական բեռնատարներն արգելափակվել են` ավտոճանապարը դարձնելով երկկողմանի անանցանելի

23:14 • 07.12.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 7-ին՝ ժամը, 19.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 12-րդ կմ-ում` Շուռնուխ գյուղի մոտակայքում, մերկասառույցի պատճառով կցորդով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը, առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 12-րդ կմ-ում «IVECO» մակնիշի պարսկական պ/հ բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են` ավտոճանապարհը դարձնելով երկողմանի անանցանելի:

 

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաները, և ճանապարհը դարձել է երկողմանի երթևեկելի:

 

Սյունիքում պարսկական բեռնատարներն արգելափակվել են` ավտոճանապարը դարձնելով երկկողմանի անանցանելի