Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում վերջին շրջանում առաջին անգամ առաջատար է ընդդիմությունը
Վենեսուելայում ընդդիմադիր Ժողովրդավարական միասնության դաշինքը հաղթում է խորհրդարանական ընտրություններում, գրում է Газета-ն:
Այդ մասին վկայում են ընտրության առաջին արդյունքները, որոնք հրապարակել է ազգային ընտրական հանձնաժողովը:
Ընդդիմությունը ստանում է 99 տեղ խորհրդարանում, Միասնական սոցիալիստական կուսակցությունը` 46 տեղ:
Ընտրություններին ներկայությունը կազմել է 74.25%:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրությունների արդյունքներն ընդունել է, ինչի մասին հայտնել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:










