«Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում երեխա է մահացել. LifeNews
Ռուս իրավապահներն ու բուժծառայությունները ճշտում են ինքնաթիռում 12-ամյա տղայի մահվան հանգամանքները։
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, տղան, որը մահացել է ինքնաթիռում, հիվանդ է եղել և ծնողների հետ Մոսկվա էր մեկնում՝ կլինիկաներից մեկում հետազոտվելու։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, թռիչքի ժամանակ երեխան քնել է հոր ծնկներին։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, հայրը փորձել է արթնացնել որդուն, սակայն այդ պահին հասկացել է, որ որդին մահացել է։










