ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ոչնչացնել աշխարհի ողջ միջուկային զենքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել ոչնչացնել աշխարհում ողջ միջուկային զենքը՝ երկուշաբթի օրը տեսաուղերձ հղելով Սեուլում բացված զինաթափման և զենքի չտարածման հարցերով կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։
«Այժմ եկել է մեր ջանքերն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի աշխարհն ազատենք այդ ամենաավերիչ զենքից»,- ասել է Բան Կի Մունը:
Պաշտոնյայի խոսքով՝ դա «տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման համար ամենակարևոր խնդիրն է»։
Սեուլում կոնֆերանսն անցկացվում է Հարավային Կորեայի կառավարական և հետազոտական կազմակերպությունների, ՄԱԿ-ի և արտասահմանից մասնագետների մասնակցությամբ։










