Բրունեյի սուլթանն արգելել է Սուրբ Ծնունդը, տոնողներին սպառնում է բանտարկություն

23:06 • 21.12.15

The Daily Mail-ը հայտնում է, որ Բրունեյի սուլթանությունում արգելել են Սուրբ Ծնունդը, իսկ այդ տոնը նշող մուսուլմաններին անգամ բանտարկություն է սպառնում՝ ընդհուպ մինչև հինգ տարի:

Քրիստոնյաներին ևս նախազգուշացում է արվել, որ եթե նրանց բռնացնեն տոնակատարություններ կազմակերպելիս, նրանց ևս կբանտարկվեն: Սակայն միաժամանակ քրիստոնյաները տոնը կարող են նշել իրենց համայնքների ներսում: Միայն թե իրավունք չունեն ներգրավել մուսուլմաններին:

Ըստ արգելքի՝ այժմ այդ երկրում տոներին ընդառաջ անհետացել են տոնածառերը, զարդարանքը, նույնիսկ Սանտա Քլաուսի գլխարկները:

Նավթային պետությունում այս քայլին են դիմել այն մտահոգությունից, թե Սբ Ծննդի նշումը կազդի մուսուլմանների հավատի վրա:

 

Բրունեյի սուլթանն արգելել է Սուրբ Ծնունդը, տոնողներին սպառնում է բանտարկություն