Չինաստանյան կենդանաբանական այգում տղամարդը ցատկել է վագրի վանդակը (տեսանյութ)

22:26 • 21.12.15

Չինաստանի Հենան նահանգում  տեղի կենդանաբանական այգու այցելուներից մեկը գրեթե հայտնվել էր վագրի վանդակում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն`40-ամյա տղամարդը, ճոպանուղուց ցատկելով, ընկել էր գիշատչի վանդակի վերևում փակցված  ցանցի վրա, դա ֆիքսել է վերահսկողության տեսախցիկը։  

Վագրը փորձել է թաթերով հասնել անկոչ հյուրին, սակայն դա նրան չի հաջողվել: Տեսանյութը, նախօրեին հրապարակվելով YouTube-ում, մոտ 7000 դիտում է ունեցել:

 

Չինաստանյան կենդանաբանական այգում տղամարդը ցատկել է վագրի վանդակը (տեսանյութ)