Քիմոձի. Քիմ Քարդաշյանն ինքն իր պատվին էմոձիներ է թողարկել (լուսանկարներ)

20:51 • 21.12.15

Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն ինքն իր պատվին էմոձիներ՝ օնլայն նամակագրության մեջ հուզական պահերն արտահայտող նշաններ է թողարկել, որոնք անվանել է «քիմոձի»:

ԶԼՄ-ները հայտնում են, որ սա Քիմի ամանորյա անակնկալն է իր երկրպագուներին: Այս էմոձիներն օգտագործելու համար հարկավոր կլինի համապատասխան վճարումներ անել Քիմի օնլայն հավելվածում:

Քիմի էմոձիների շարքում են նրա հայտնի մարմնաձևերը, մարզակոշիկը, սելֆի անելը, մազերի հարդարման միջոցը և այլ պահեր պատկերող նշաններ:
 

 

iPhone Screenshot 2

Քիմոձի. Քիմ Քարդաշյանն ինքն իր պատվին էմոձիներ է թողարկել (լուսանկարներ)