ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից մեկը դուրս է եկել պայքարից
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից Հանրապետական կուսակցության թեկնածու Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը:
Associated Press-ը հայտնում է, որ այս կերպ Հարավային Կարոլինայից սենատոր Գրեհեմը դադարեցնում է պայքարը հանուն Սպիտակ տան:
60-ամյա Գրեհեմը ընտրապայքարից իր դուրս գալու մասին հայտարարել է տեսաուղերձով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցանկանում է ԱՄՆ-ի նախագահ դառնալ, քանի որ այդ պաշտոնում իր փորձառությամբ մարդ է անհրաժեշտ: Նա Օդուժի վետերան է, արտաքին քաղաքականության հսկայի համարում ունի:










