Նույնասեռական կալանավորը հացադուլ է սկսել և սպառնում է ինքնասպան լինել

17:16 • 21.12.15

«Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրող 18-ամյա կալանավոր Արթուր Միքայելյանը  հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, քանի որ ինքը նույնասեռական է և բազմաթիվ խնդիրներ ունի «Հրազդանում», ինչպես նաև հիվանդ մայրը չի կարողանում իրեն այցելել:

 

«Իրանք ինադու են անում, որ իրոքից ինձ վնասեմ: Շարունակելու եմ հացադուլն այնքան ժամանակ, մինչև ինձ տեղափոխեն ստեղից: Մեր հիմնարկի պետը ինձ ասում ա՝ դու էլի փորձում ես ինձ շանտաժ անել, ես էլ ասեցի՝ Դուք ինձ վախեցնո՞ւմ եք, իմ հարցին լուծում տվեք, դեմը Նոր տարի ա, ես ինձ հաստատ մի վնաս կտամ ու կմնամ Ձեր վզին: Իրան խնդրում եմ, ասում եմ՝ ինձ տեղափոխեք, որ ո՛չ Դուք «չեպե» ունենաք, ո՛չ էլ ես Ձեր գլխին «չեպե» դառնամ: Ես չեմ ուզում մնամ ստեղ, ինչի՞ եք դառնում ինձ թշնամի»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Արթուր Միքայելյանը մինչև վճիռը օրինական ուժի մեջ մտնելը 8 ամիս գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և որևէ մեկի հետ որևէ խնդիր չի ունեցել, և իրեն «Հրազդան» ՔԿՀ–ից տեղափոխելու խնդրանքով արդեն շուրջ 10 դիմում է ուղարկել Քրեակատարողական վարչության պետին, սակայն որևէ պատասխան չի ստացել:

 

Արթուր Միքայելյանն անգամ սպառնում է ինքնասպան լինել, եթե իրեն չտեղափոխեն:


 

Նույնասեռական կալանավորը հացադուլ է սկսել և սպառնում է ինքնասպան լինել