Հնդկաստանում բռնաբարության համար 7 տղամարդու մահապատժի են դատապարտել
Հնդկաստանում 7 տղամարդու մեղավոր են ճանաչել 28-ամյա նեպալցի կնոջ բռնաբարության և սպանության գործով և մահապատժի են դատապարտել:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հանցագործությունը կատարվել է այս տարվա փետրվարին: Զոհի մարմինը գտնվել է սպանությունից 3 օր անց:
Ինչպես պարզել էր փորձաքննությունը` կնոջը բռնաբարել և մահու աստիճան ծեծի էին ենթարկել:










