Լաս Վեգասում տեղի ունեցած ՃՏՊ-ն հնարավոր է՝ միտումնավոր է եղել

13:26 • 21.12.15

Լուսանկարը՝  Reuters-ի

 

Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչ Դեն ՄքԳրատը հայտարարել է, որ ներկայում իրավապահ մարմինները քննում են խաղատան ու հյուրանոցի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ՃՏՊ-ի միտումնավոր լինելու վարկածը, տեղեկացնում է CNN-ը:

 

Պատահարը տեղի է ունցել «Միսս Տիեզերք- 2015» մրցույթի անցկացման վայրի հարևանությամբ: Ղեկին նստած կինը մի քանի անգամ անցել է մայթով:

 

Քաղաքային ոստիկանության մեկ այլ աշխատակից՝ Բրեդ Զիմերմանը, հերքել է տեղեկությունն այն մասին, թե տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղի ունեցածի մեղավորը հանձնվել է ոստիկանությանը: Կինը,  նախնական տվյալներով, գինովցած է եղել:

 

Հիշեցնենք, որ պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել։
 

Լաս Վեգասում տեղի ունեցած ՃՏՊ-ն հնարավոր է՝ միտումնավոր է եղել