Մահվան ելքով վրաերթ Մեծամորում. վթարի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել է (լուսանկարներ). shamshyan.com
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սարո Մաղսուդյանն այսօր ժամը 20:10-ի սահմաններում իր վարած Mitsubishi Chariot մակնիշի, 33 VՍ 523 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր–Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Մխիթար Նալբանդյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս մի քանի մետր շպրտվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում և տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










