ԱՄՆ-ում միջուկային համալիրը կբացվի զբոսաշրջիկների համար
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստվում են եկող տարի զբոսաշրջիկների առջև բացել Վաշինգտոն նահանգում գտնվող, սակայն շահագործումից հանված Հենֆորդի միջուկային կայանի դռները։
Ինչպես նշում է lenta.ru-ն, ստեղծվելու է յուրօրինակ թեմատիկ այգի, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու միջուկային կայանի աշխատանքային գործընթացի նրբություններին, ինչպես նաև ճապոնական Նագասակի քաղաքի վրա 1945թ. օգոստոսին նետված ատոմային ռումբի ստեղծման պատմությանը:
«Ամեն ինչ մաքրված է ու շատ անվտանգ։ Ռադիոակտիվ նյութերը գտնվում են մեծ հեռավորության վրա»,-նշել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը` մանրամասնելով, որ զբոսաշրջիկներն այցելությունների ժամանակ չեն հայտնվի այն տարածքներում, որտեղ պահվում են ճառագայթված թափոնները։










