Նյու Յորքում Ձմեռ պապերի և Ձյունանուշների շքերթ է կայացել

13:06 • 21.12.15

Մանհեթենի հենց կենտրոնում ամանորյա շքերթին մասնակցել են ավելի քան 50 Ձմեռ պապեր և Ձյունանուշներ: Շքերթն ուղեկցվել է ռուսական երգերով, հուշանվերներ բաժանելով, հյուրասիրություններով և կոնֆետներով, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տեսարաններով օրացույցներ և մատրյոշկաներ բաժանելով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Շքերթը սկսվել է Մանհեթենի արևելքում գտնվող Սուրբ Նիկոլայի տաճարի մոտից: Այնուհետև Ձմեռ պապերն իրենց թոռնուհիների հետ մտել են մետրո, շնորհավորել ուղևորներին և հայտնվել է Թայմս-սքուեր հրապարակում: Այնտեղ անցկացվել է ֆլեշմոբ. հանդիսատեսի ծափահարությունների և հիացած բղավոցների ներքո ռուս հեքիաթային հերոսներն ուրախ պար են պարել և շուրջպար բռնել: Այնուհետև շքերթը հասել է քաղաքի գլխավոր տոնածառի մոտ:

 

Նյու Յորքի քաղաքացիները և զբոսաշրջիկները մեծ հաճույքով լուսանկարվել են ամանորյա շքերթի մասնակիցների հետ։

 

Նյու Յորքում Ձմեռ պապերի և Ձյունանուշների շքերթ է կայացել