«Օպել»-ի վարորդը հանկարծամահ է եղել Հովտաշատ գյուղի մոտ

11:02 • 21.12.15

Դեկտեմբերի 20-ին, ժամը 8.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հովտաշատ գյուղի մոտ գտնվող շուկայում, ավտոմեքենայի մեջ երիտասարդ է մահացել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 8-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 1996 թ. ծնված Գևորգ Ասիրյանը նշված շուկայում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հանկարծամահ է եղել:

 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է քննություն:
 

«Օպել»-ի վարորդը հանկարծամահ է եղել Հովտաշատ գյուղի մոտ