Նորզելանդացի սերֆերը փրկել է Դանիայի խեղդվող թագաժառանգին (լուսանկարներ)

14:43 • 21.12.15

Նորզելանդացի սերֆեր Նիք Մալքոլմն ավստրալական Գոլդ Քոսթ քաղաքում փրկել է Դանիայի թագաժառանգ արքայազն Քրիստիանի կյանքը:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Մերմեյդ լողափին` թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ:


Ականատեսների խոսքերով՝ արագ հոսանքը 10-ամյա արքայազնին քշել-տարել է դեպի բաց օվկիանոս: Սակայն սերֆերը փրկել է արքայազնին խեղդվելու սպառնալիքից ու տղային դուրս բերել ցամաք` տանելով ծնողների մոտ:


Հետագայում Մալքոլմը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը: Սակայն հայտնի է, որ նա ենթադրություն անգամ չի ունեցել, թե ում է փրկում:

 

Princess Mary of Denmark (far left) at Mermaid Beach on the Gold Coast speaking to her son Prince Christian (left) on Friday, one day after he was saved by lifeguards when swept out to sea

A bystander alerted the lifeguard  to the fact that he had just rescued Princess Mary's son, pictured on Friday

Mr Malcolm, an Ironman and board race champion, plucked 10-year-old Prince Christian from rough surf at Mermaid Beach on Thursday during the Crown Princess' Gold Coast family holiday

Նորզելանդացի սերֆերը փրկել է Դանիայի խեղդվող թագաժառանգին (լուսանկարներ)