Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է

17:43 • 21.12.15

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 TU 559 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ն. Գ.) և «Լեքսուս» մակնիշի 30 UT 140 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ռ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ 1967 թ. ծնված Գ. Հ.-ը, տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր՝ 1983 թ. ծնված Ա. Շ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Վարորդները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները Գ. Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
 

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է