Սլովենիայի բնակիչները դեմ են քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը
Սլովենիայի բնակիչները դեկտեմբերի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքում դեմ են քվեարկել երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնելու օրինագծի ընդունմանը։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ըստ նախնական տվյալների՝ օրինագծին դեմ է քվեարկել ընտրողների 63.4 տոկոսը, մինչդեռ կողմ է քվեարկել 36.2 տոկոսը:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մարտին Սլովենիայի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որը թույլ է տալիս միասեռ զույգերին ամուսնանալ ու երեխա որդեգրել։ Սակայն այն շրջանառության մեջ չի դրվել, քանի որ «Հանուն երեխաների» շարժումը բողոքարկել է այն Գերագույն դատարանում: Արդյունքում դատարանը վճռել է, որ հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։










