Քրիստոնյա կանայք համալրել են ԻՊ-ի դեմ կռվողների շարքերը (տեսանյութ)

15:41 • 21.12.15

Բրիտանական The Business Insider պարբերականը հրապարակել է իսլամիստ ահաբեկիչների դեմ զինված պայքարի ելած քրիստոնյա կանանց մասին ուշագրավ տեսանյութ` այն վերնագրելով ««Իսլամական պետության» մղձավանջը»։

 

Պարբերականը նշում է, որ իսլամիստ գրոհայինների շրջանում տարածված կարծիք կա, որ իրենք Ալլահի մոտ` դրախտ, չեն ընկնի, եթե երկրային կյանքում իրենց իգական սեռի ներկայացուցիչ սպանի:

 

«Այլ կերպ ասած` կին մարտիկները «սարսափահար» են անում իսլամիստներին»,-շարունակում է պարբերականը` հավելելով, որ վերջին շրջանում քուրդ կանանց միացել են նաև մեծ թվով սիրիաբնակ քրիստոնյա կանայք:


Նրանցից շատերը թողել են ընտանիքն ու երեխաներին` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:


«Ես կարոտում եմ երեխաներիս, շարունակ մտածում եմ, թե արդյոք քաղցած կամ ծարավ չե՞ն, բայց ես այսօր այստեղ եմ` նրանց ապագան պաշտպանելու համար»,- Agence France Presse-ի հետ զրույցում ասել է կանանցից մեկը:


 

 

Here comes ISIS's worst nightmare: More women fighting them.

Posted by INSIDER on Monday, December 14, 2015
 

 

Քրիստոնյա կանայք համալրել են ԻՊ-ի դեմ կռվողների շարքերը (տեսանյութ)