Կանադայի օդուժը սխալմամբ հրթիռակոծել է իրաքյան բանակի զինվորներին. Корреспондент
Իրաքում կանադական ինքնաթիռը սխալմամբ հարված է հասցրել դաշնակիցների ուղղությամբ Էլ-Ֆալուջա քաղաքում, որի հետևանքով 9 իրաքցի զինծառայող է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով ռազմական աղբյուրը:
Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալ-Օբեյդին ուրբաթ հաստատել է Անբար նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 9 իրաքցի զինծառայողի զոհվելու փաստը:
Վերջինս մասնավորեցրել է, որ կանադացի օդաչուն նախ երկու հրթիռ է արձակել ԻՊ-ի ուղղությամբ` սպանելով 40 գրոհայինի, իսկ երրորդ հրթիռը հարվածել է իսլամիստների դիրքերը գրոհող իրաքյան բանակի զինվորներին:










