Հայաստանի ռուսական ռազմակայանում ռազմական տեխնիկայի վարորդների հավաքներ են սկսվել
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հավաքներ են սկսվել անվավոր և զրահատանկային ռազմական տեխնիկայի 500-ից ավելի վարորդների և մեխանիկ-վարորդների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվելու են «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանի ավտոարշավարանում և տանկադրոմում ծովի մակերևույթից 1,5 հազար մետր բարձրության վրա:
Պարապմունքների ղեկավարները անձնակազմերի գործողություններին հետևելու են «Օռլան-10» և «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգնությամբ:
Նոր ժամանած զինծառայողների հետ վարժանքների առանձնահատկությունն այն է, որ պարապմունքների 30 տոկոսն անկացվելու Է գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ, ցածր ջերմաստիճանների և ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում:










