Բաշար ալ-Ասադը տոնական աղոթքի է մասնակցել դամասկոսյան մզկիթում
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այցելել է Դամասկոսի մզկիթներից մեկում անցկացվող տոնական միջոցառմանը` նվիրված Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցները:
«Ալ-Աքրամ» մզկիթում անցկացված աղոթքը ցուցադրել են սիրիական պետական հեռուստաալիքի եթերում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` հանգստյան օրերին Սիրիայի նախագահը կնոջ` Ասմայի հետ եկեղեցի էր այցելել Դամասկոսում` մասնակցելով նախատոնական սուրբ ծննդյան պատարագին:










