ԱՄՆ-ն չեղարկել է միասեռական տղամարդկանց արյուն հանձնելու 30-ամյա արգելքը

10:24 • 22.12.15

Միացյալ Նահանգների իշխանությունները չեղարկել են միասեռական տղամարդկանց արյուն հանձնելու 30-ամյա արգելքը` հայտնելով, որ նրանք ևս կարող են արյուն հանձնել մեկ այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալուց 12 ամիս անց:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իշխանությունների փոխանցմամբ՝ վերջին գիտական ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ միասեռական տղամարդու արյունը չի կարող ՄԻԱՎ-ի կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման պատճառ դառնալ, եթե մեկ այլ տղամարդու հետ նրա վերջին սեռական կապը տեղի է ունեցել հանձնումից 1 տարի առաջ:

 

Աղբյուրը հավելում է, որ միասեռական տղամարդիկ ԱՄՆ-ի տարածքում կկարողանան նման պայմաններով արյուն հանձնել 2016թ. մայիսից սկսած։

 

ԱՄՆ-ն չեղարկել է միասեռական տղամարդկանց արյուն հանձնելու 30-ամյա արգելքը