Բրիտանացին 73 տարեկանում որդի է ունեցել իրենից 43 տարով երիտասարդ ընկերուհուց

20:01 • 22.12.15

Բրիտանիայի ամենատարեց հայրիկներից մեկը 73 տարեկանում իր երկրորդ երեխային է ունեցել իրենից 43 տարով երիտասարդ ընկերուհուց:

Ինչպես գրում է Daily Mail -ը` ավտոբուսի վարորդ Ջոն Ուիլյամսը առաջին անգամ հայր է դարձել 2011-ին, երբ նրանք դուստր էին ունեցել: Այժմ 30-ամյա Փոլի Ջեքսոնը որդի է լույս աշխարհ բերել:  

Փոքրիկ Դևիդը ծնվել է 3 կգ քաշով: Զույգն ասում է, որ այժմ ավելի շատ են սիրահարված միմյանց և պատրաստվում են Սուրբ Ծնունդը դիմավորել իրենց նորածին որդու և 3-ամյա դստեր` Էսթերի հետ:

  

 

Բրիտանացին 73 տարեկանում որդի է ունեցել իրենից 43 տարով երիտասարդ ընկերուհուց