Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին

10:57 • 22.12.15

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Մածամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ի սահմաններում «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Մխիթար Նալբանդյանին, որը տեղում մահացել է, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավտոմեքենայի վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:
 

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին