ԻՊ-ը Սիրիայում դպրոցի վրա է հարձակվել. կան զոհեր
17:36 • 22.12.15
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Սիրիայի դպրոցներից մեկի վրա:
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, զոհվել է 9 աշակերտուհի, մոտ 20 մարդ է տուժել:
Հարձակումը տեղի է ունեցել Դեյր էզ-Զոր քաղաքում: Համանուն նահանգի զգալի մասը գրավել են ահաբեկիչները:
Ըստ աղբյուրի՝ չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել:
Placeholder










