Կարինե Մինասյանը կղեկավարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի գործունեության նոր ուղղությունը

19:13 • 22.12.15

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի գործունեության շրջանակներում նոր ուղղության ներդրման մասին. ուղղության շրջանակներում ներառվել են ներքին շուկաները, ինֆորմատիզացիան, տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները:


«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից հայտնել են, որ որոշումն ուժ ի մեջ կմտնի 2016թ-ի փետրվարի 1-ին:

 

Ուղղությունը կղեկավարի Կոլեգիայի համապատասխան անդամը՝ նախարարը. նոր պաշտոնին է նշանակվել Կարինե Մինասյանը, ով 2015թ-ի հունվարից՝  ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պահից, զբաղեցնում էր Հայաստանի կողմից ԵՏՀ Կոլեգիայի անդամի պաշտոնը:

 

Նոր ուղղության ղեկավարը պատասխանատու կլինի ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կապի տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաև ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների ու սահմանափակումների գործունեության համար:


Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները ընդունել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր թվային օրակարգի ձևավորման, թվային տեխնոլոգիաների զարգացման և Միության լիարժեք ընդհանուր շուկաների կառուցման կարևորությունը:


 


 

Կարինե Մինասյանը կղեկավարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի գործունեության նոր ուղղությունը