Լիբանանի իշխանություններն «աղբի» ճգնաժամի ժամանակավոր լուծում են գտել
Լիբանանի իշխանությունները ժամանակավոր լուծում են գտել երկրի բնակավայրերից աղբը հավաքելու և դուրս բերելու խնդրի համար, հայտնել է երկրի վարչապետ Թամամ Սալյամը:
Հուլիսին Լիբանանի իշխանությունները փակել էին երկրի «Նաամե» գլխավոր աղբանոցը, նույն օրն ավարտվել էր պետական պայմանագիրը «Սուկլին» ընկերության հետ, որը պատասխանատու էր աղբի հավաքման համար: Արդյունքում Բեյրութի և խոշոր քաղաքների փողոցները մի քանի օրում հեղեղվել էին աղբով:
«Լիբանանում քաղաքական ճգնաժամի և խնդիրների լուծման համար ընդհանուր համաձայնության բացակայության պատճառով մենք ժամանակավոր և միջանկյալ լուծում ենք գտել աղբահանության համար: Աղբը կհանվի Լիբանանի սահմաններից դուրս»,- հայտնել է վարչապետը:
Լիբանանի գյուղատնտեսության նախարարը հայտնել է, որ մեկ տոննա աղբի դուրսբերումը կարժենա երկրին 125 դոլարից ոչ ավելի, գրում է РИА Новости-ն:










