Լիբիայի ափերի մոտ փախստականներով նավ է խորտակվել, կան զոհեր
Անօրինական ներգաղթյալներով Եվրոպա ուղևորվող նավը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ։ Երկու մարդ մահացել է, 108-ը՝ փրկվել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները` հղում անելով Լիբիայի առափնյա ծառայությանը։
Եվս 10 մարդ համարվում է անհետ կորած, փոխանցում է Интерфакс-ը:
Առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցների խոսքերով` նավակը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Դրանում գտնվող մարդիկ եղել են առանց փրկարարական բաճկոնների։










