Մաֆիայի հետ կապի մեղադրանքով Իտալիայում դատարանի առաջ կկանգնի ավելի քան 140 մարդ, այդ թվում՝ Վիչենցո Յակվինտան
Իտալիայում ավելի քան 140 մարդ կկանգնի դատարանի առաջ` «Նդրանգետա» հանցավոր խմբավորման հետ կապերի մեջ լինելու մեղադրանքով, գրում է The Guardian-ը։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հետաքրքրական է այն փաստը, որ կասկածյալների թվում բացի տեղի հանցավոր առաջնորդներից ու գործարարներից ներառված են նաև «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Վիչենցո Յակվինտան ու նրա հայրը:
Աղբյուրը նշում է, որ «Նդրանգետան» ամբողջ Եվրոպայի կտրվածքով համարվում է ամենաակտիվ, հարուստ ու հզոր սինդիկատը: Այն վերահսկում է կոկաինի վաճառքի համաշխարհային շուկայի մեծ մասն ու ներկայում փորձում է իր ազդեցությունն ավելացնել Իտալիայի հյուսիսային հատվածում:
Հայտնի է, որ տվյալ գործով դատավարությունը սկսվելու է 2016թ. մարտի 23-ին։










