Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են գրոհայինների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստել Ամանորին
Մարոկկոյի անվտանգության ծառայությունները չեզոքացրել են 11 ահաբեկիչներից կազմված հանցախմբի, որն ահաբեկչություններ էր նախապատրաստել երկրում ամանորյա տոնակատարությունների ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ տվյալ խումբը գործել է Մարոկկոյի տարբեր քաղաքներում: Գործողությունների ընթացքում կասկածյալների տներից առգրավվել են համակարգիչներ, սկավառակներ և կրիչներ:










