Մեդվեդևը հանձնարարել է փաստաբանների վարձել Ուկրաինայի պարտքի գործով դատարան դիմելու համար
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հրահանգել է իրավաբանների վարձել և սկսել դատարան դիմելու գործընթացը Ուկրաինայի 3 մլրդ դոլար ծավալով պարտքը վերականգնելու համար:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին վերջինս հայտնել է վարչապետի հետ նիստի ավարտին:
«Մենք պետք է պաշտպանության միջոցներ ձեռք առնենք», - ընդգծել է Մեդվեդևը:
Դեկտեմբերի 20-ին լրացել է Ուկրաինայի` 3 մլրդ դոլարի եվրապարտատոմսերի վճարման ժամկետը: «Դա նշանակում է, որ ֆինանսական դեֆոլտ է հաստատվել, դա իրավաբանական փաստ է, արդեն նույնիսկ՝ պատմական փաստ», - հավելել է վարչապետը:










