Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ամենահարուստ մարդու թեկնածությունը
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ամենահարուստ մարդու՝ գործարար Իոն Ստուրզայի թեկնածությունը, փոխանցում է Корреспондент-ը:
Համաձայն նախագահի հրամանագրի` Ստուրզային հանձնարարվել է 15 օրում խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության կազմը և գործունեության ծրագիրը:
Իոն Ստուրզան համարվում է Մոլդովայի ամենահարուստ քաղաքացին: Ըստ Forbes-500-ի տվյալների` Ստուրզայի կարողությունը գնահատվում է գրեթե 100 մլն եվրո։










