Նյու Դելիի օդանավակայանի մոտ փոքր ինքնաթիռի կործանումից զոհվել է 4 մարդ

10:43 • 22.12.15

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի օդանավակայանի մոտ կործանվել է երկրի սահմանապահ ուժերին պատկանող ոչ մեծ ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ։


Ինչպես հայտնում է ria.ru-ն, Super King ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից կարճ ժամանակ անց: Հայտնի է, որ դեպի Ռանչի քաղաք ուղևորվող ինքնաթիռում եղել է 10 մարդ։



Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը բախվել է պատին, հետո ընկել է ցած ու այրվել: Ներկայում դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու 12-ից ավելի հրշեջ բրիգադ:
 

 

 

Նյու Դելիի օդանավակայանի մոտ փոքր ինքնաթիռի կործանումից զոհվել է 4 մարդ