Միլիոնավոր ծովախեցգետիններ «գրոհել» են Սուրբ Ծննդյան կղզին (տեսանյութ)

16:37 • 22.12.15

Հնդկական օվկիանոսում գտնվող ավստրալական Սուրբ Ծննդյան կղզին կրկին հայտնվել է միլիոնավոր կարմիր ծովախեցգետինների «գրոհի» թիրախում։

 

Ինչպես նշում է The Business Insider կայքը, տարվա մեջ 1 անգամ` դեկտեմբերի վերջին, սկսվում է նրանց գաղթի շրջանը, երբ նրանք բազմացման համար անտառներից ուղևորվում են ծով:

 

Արդյունքում կղզով մեկ տարածվում են կարմիր ծովախեցգետիններ, որոնց չվնասելու համար տեղի իշխանությունները կառուցել են հատուկ կամուրջներ ու թունելներ: Իսկ որոշ ճանապարհներ հանուն նրանց անվտանգ գաղթի ժամանակավորապես փակվել են:

 

Տեսանյութը՝ այստեղ։

Միլիոնավոր ծովախեցգետիններ «գրոհել» են Սուրբ Ծննդյան կղզին (տեսանյութ)