Ռուսաստանի անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է Ամանորին ահաբեկչության սպառնալիքի մասին
ՌԴ Կեմերովի մարզի նահանգապետ Աման Տուլեևը հայտնել է, որ հաղորդագրություն է ստացել Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովից՝ Ամանորին և Սուրբ Ծննդին ահաբեկչության սպառնալիքի վերաբերյալ, փոխանցում է meduza.io-ն։
Ինչպես տեղեկացնում է Տուլեևը, նախազգուշացումը վերաբերում է Ռուսաստանի բոլոր շրջաններին:
«Արդեն Ռուսաստանի տարածք են ներթափանցում տարբեր ահաբեկիչներ՝ հստակ նպատակով. նպատակն ահաբեկչությունների իրականացումն է հատկապես մարդկանց կուտակումների վայրերում»,-ասել է նահանգապետը:
Տուլեևի խոսքով՝ նա առաջին անգամ է նման «տագնապային բնույթի» հաղորդագրություն ստանում:
Նա քաղաքապետերին, շրջանային ղեկավարներին ու իրավապահ մարմիններին հանձնարարել է ավելացնել ջանքերն անվտանգության ապահովման հարցում։










