Սաուդացի գրողն ազատազրկման է դատապարտվել երկրում բարեփոխումներ անցկացնելու կոչի համար

10:58 • 22.12.15

Սաուդացի գրող Զուխայր ալ- Քութբին, ով կոչ է արել երկրում քաղաքական բարեփոխումներ անցկացնել, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, գրում է Корреспондент-ը։

 

62-ամյա գրողի որդին և փաստաբանը հայտնել են, որ ժամկետի կեսը պայմանական է տրվել, սակայն նրան արգելվել է գրական գործունեությամբ զբաղվել 15 տարվա ընթացքում և առաջիկա 5 տարում լքել երկրի սահմանները: Ալ-Քութբին նաև տուգանք պետք է վճարի՝ մոտ 26.600 դոլար։

 

Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում` հատկապես ինչ մեղադրանքներ են ներկայացվել հեղինակին: Նա ձերբակալվել է դեռևս հուլիսին այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է սահմանադրական միապետություն դառնա։

 

Սաուդացի գրողն ազատազրկման է դատապարտվել երկրում բարեփոխումներ անցկացնելու կոչի համար