Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում երկու կին մահապարտ է սպանվել

14:59 • 22.12.15

Ստամբուլում հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում երկու կին մահապարտ է սպանվել:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, հաղորդվում է, որ գործողության ընթացքում վիրավորվել է 4 ոստիկան:
 

Ոստիկանական հատուկ գործողությունն իրականացվել է Գազիօսմանփաշա թաղամասում՝ այն տանը, որտեղ մնացել են զինյալները:


Նրանք դիմադրություն են ցույց տվել և կրակել են ոստիկանության ուղղությամբ:


Ենթադրվում է, որ նրանք եղել են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալներ:

 

Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում երկու կին մահապարտ է սպանվել