Թբիլիսիում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել ՈՒԵՖԱ-ի մենեջերին
Վրացի ֆուտբոլիստ ու ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների կապերի գծով ՈՒԵՖԱ-ի մենեջեր Դավիդ Պետրիաշվիլին մահացել է Թբիլիսիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Այդ մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ Վրաստանի Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությանը հղումով:
Նրանց տվյալներով՝ դեկտեմբերի 21-ի գիշերը 46-ամյա Պետրիաշվիլիին վրաերթի է ենթարկել պարեկային ոստիկանության մեքենան:
Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Մեքենան վարելու անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան»:










