Ես երկուսին էլ թագ կտայի. Թրամփը մեկնաբանել է «Միսս Տիեզերք- 2015»-ի շուրջ առաջացած սկանդալը

14:37 • 22.12.15

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից, հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկնաբանել է «Միսս Տիեզերք- 2015» գեղեցկության մրցույթի շուրջ ստեղծված տհաճ իրավիճակը, երբ հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում թագադրվել էր Կոլումբիայի ներկայացուցիչը, իսկ հետո թագը փոխանցվել է Ֆիլիպինների ներկայացուցչին:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Թրամփը, ում նախկինում պատկանում էր այս մրցույթի անցկացման իրավունքը, նշել է, որ «իր օրոք նման բան չէր կարող տեղի ունենալ»:

 

«Հիմա ասեմ, թե ինչ պետք է արվեր: Պետք էր 2 աղջիկներին էլ հաղթող ճանաչել: Դա շատ զիլ կլիներ ու օգուտ կբերեր Miss Universe բրենդին»,- նշել է Թրամփը` հիշեցնելով, որ կես տարի առաջ մրցույթի անցկացման իրավունքը վաճառել է ռեկորդային գնով:

 

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է դեկտեմբերի 19-ին` Լաս Վեգասում: Արդյունքում մոլորակի գեղեցկագույն կին է ճանաչվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախը: Ավելի ուշ հաղորդավարը Twitter-ում արված գրառման միջոցով ներողություն է հայտնել աղջիկներից` նրանց անհարմար դրության մեջ դնելու համար:


 

Ես երկուսին էլ թագ կտայի. Թրամփը մեկնաբանել է «Միսս Տիեզերք- 2015»-ի շուրջ առաջացած սկանդալը