Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին

15:34 • 23.12.15

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին