Բյուրեղավան-Աբովյան ճանապարհին վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջ և 5-ամյա տղայի
17:02 • 23.12.15
Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և 5-ամյա տղայի և տեղափոխել նրանց հիվանդանոց, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կատարվում է քննություն:
Placeholder










