Հունաստանի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է շրջվել. կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ
Էգեյան ծովում՝ Ֆարմակոնիսի հունական կղզու ափերի մոտ, փախստականներով նավակ է շրջվել, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել, նրանցից 5-ը՝ երեխաներ, հայտնում է Reuters գործակալությունը։
Միևնույն ժամանակ, 13 մարդ փրկվել է առափնյա անվտանգության ծառայության ուժերի շնորհիվ։ Գործողությանը մասնակցել են ուղղաթիռ, մասնավոր նավեր, պարեկային նավ։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում ծովով Եվրոպա է հասել մոտ 1 մլն փախստական, ավելի քան 500.000-ը՝ սիրիացիներ։










