Չինաստանում փրկել են 67 ժամ փլատակների տակ անցկացրած տղամարդուն (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում փրկարարները հայտնաբերել են Շենչժեն քաղաքում գրանցված սողանքի հետևանքով փլատակների տակ մնացած տղամարդու, որն այնտեղ է անցկացրել 67 ժամ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի քան 70 մարդ համարվում է անհետ կորած։
Հիշեցնենք, որ սողանքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին։ Դրա հետևանքով փլուզվել է 22 շինություն, այդ թվում՝ բանվորների համար նախատեսված 2 կացարան, վնասվել է 33 տուն։














